Հեղինակային երգի դասարան
2013-01-01 | Naregatsi Art Institute
2013 թվականին ՆԱՄ-ում բացվեց հեղինակային երգի դասարան: Դասարանի ղեկավարն է հեղինակ-կատարող Ջուլիետտա Առուստամյանը, ով «Եղեգնաձոր-94» հեղինակային երգի փառատոնի դափնեկիր, հեղինակային երգի փառատոնի 1-ին տեղի մրցանակակիր, «Արամ Խաչատրյանի» անվան միջազգային երաժշտական փառատոնի հեղինակային երգի նոմինացիայի արծաթե մեդալակիր (երկրորդ տեղ), «Ցեյսկի վալս» համառուսական հեղինակային երգի փառատոնի «Լավագույն երգի կատարող» դիպլոմանտ ու «Հանդիսատեսի համակրանք» մրցանակակիր, «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնի մրցանակակիր է:
Այժմ այդ դասարանի ղեկավարն է Արմեն Բաբախանյանը, ով 2009թ-ին մասնակցել է «Երաժշտություն հանուն խաղաղության» երաժշտական փառատոնին: 2010թ-ին մասնակցել է Հայաստանի ազգային պատկերասրահում «Երաժշտությունը հանուն ներդաշնակ հասարակության» խորագիրը կրող միջոցառմանը և շատ այլ նախագծերի:
Դասարան է հաճախում 17 երեխա:
Հեղինակային երգի դասարանը ակտիվ մասնակցում է կենտրոնի միջոցառումներին, ինչպես նաև առանձին համերգային ծրագրերով հանդես է գալիս ԼՂՀ տարբեր բեմահարթակներում:
2015 թվականին դասարանը մասնակցել է ԼՂՀ համայնքների միջև «Մշակութային խաչմերուկին» մրցույթին՝ «Գործիքային կատարում» անվանակարգի Բ կարգում զբաղեցնելով առաջին տեղը:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։