×

«ART EXPO» ցուցահանդես

2011-02-11 | Naregatsi Art Institute

ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2011թ. փետրվարի 11-ին — 12-ին Հայաստանի նկարիչների միությունում անցկացվեց "ART EXPO-2011" ցուցահանդեսը։
Արդեն երրորդ տարին իրականացվող արվեստների այս ցուցահանդեսին մասնակցեցին շուրջ հինգ տասնյակ պետական, հասարակական եւ մասնավոր մշակութային կազմակերպություններ։ Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նա ծանոթացավ բոլոր տաղավարներին, որոնցում ներկայացված էին կազմակերպությունների 2010թ. ծավալած աշխատանքները եւ ապագա ծրագրերը։ Փետրվարի 12-ին "ART EXPO-2011"-ին ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Նարեկացի» արվեստի միությունը(ՆԱՄ) "ART EXPO-2011" ցուցահանդեսին ներկայացավ 2010թ. իրականացրած գործունեությամբ եւ 2011թ. նախատեսած կրթամշակութային երեք ծրագրով։

Ամբողջական տեղեկատվությունը` ստորև
Artexpo. արվեստի առաջին ցուցահանդես Հայաստանում
ARTEXPO-2010-ում «Նարեկացի» արվեստի միությունը ճանաչվեց...

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։