Համերգ ՆԱՄ-ում
2019-03-05 19:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ միության «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խմբի համերգային երեկոն՝ «Գարնանային ծաղիկներ» խորագրի ներքո:
Միջոցառումը նվիրված էր կանանց, որի ավարտին բոլոր ներկա աղջիկներին ու կանանց ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանի կողմից բաժանվեցին մանուշակներ:
- Կեցցե՛ք փոքրիկներ, այսօր ձեր ելույթներով գեղեցիկ երեկո մատուցեցիք ներկաներին, - իր խոսքում ընդգծեց միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
«Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խմբի գեղարվեստական ղեկավարն է Լուսինե Աղաջանյանը:
Երեկոյին նվագակցեց Հարություն Թագվորյանը:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։