×

Առցանց հանդիպում մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ

2020-05-02 11:00 | Naregatsi Art Institute

Մայիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, Zoom օնլայն հարթակում տեղի ունեցավ «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագրի հերթական միջոցառումը, որն իրականացվում է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ:

«Նոր տեխնոլոգիաների դրական և բացասական ազդեցությունները մարդու իրավունքների վրա կորոնավիրուսային համավարակի պայմաններում» խորագրի ներքո ծրագրի մասնակիցները հանդիպեցին մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

Հանդիպմանը Սամվել Մարտիրոսյանը խոսեց մեդիագրագիտության, մեդիաանվտանգության, համացանցում կեղծ լուրերի (fake news) տարածման և տարբերակման մեթոդների, ինչպես նաև ժամանակակից հասարակության մեջ պետության կողմից կիրառվող վերահսկողական գործիքների մասին։

Հանդիպման ավարտին Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։