Առցանց հանդիպում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ
2020-05-16 11:00 | Naregatsi Art Institute
Մայիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, Zoom օնլայն հարթակում տեղի ունեցավ «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագրի հերթական միջոցառումը, որն իրականացվում է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ:
«Ընտանեկան իրավունքի արդի հիմնախնդիրները Հայաստանում․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրի ներքո ծրագրի մասնակիցները հանդիպեցին իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։
Դասախոսության ընթացքում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը անդրադարձավ ընտանեկան իրավունքի արդի հիմնախնդիրներին, ընտանիք ինստիտուտի ժամանակակից ընկալումներին, հաճախակի դարձած ավանդական հայկական ընտանիքի վերաբերյալ հանրային քննարկումներին, ընտանիք ինստիտուտի պահպանությանն ու անհատի պաշտպանությանը ընտանեկան բռնությունից։
Այդ համատեքստում խոսվեց նաև հասարակության մեջ կանանց դերի բարձրացման և ընտանիքում կանանց կարգավիճակի, երեխաների իրավունքների վերաբերյալ ընկալումների փոփոխությանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև ընտանեկան արժեքների արտացոլումն արվեստում և գրականության մեջ, ինչպես նաև ժամանակակից արվեստագետների ու երգահանների անդրադարձը ընտանեկան բռնության խնդրին։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։