×

Հանդիպում «Կարին» երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանի հետ

2020-06-06 11:00 | Naregatsi Art Institute

Հունիսի 6-ին՝ ժամը 11:00-ին, Zoom օնլայն հարթակում (Meeting ID: 861 0627 2487) տեղի ունեցավ «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագրի հերթական միջոցառումը, որն իրականացվում է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ:

«Ազգային և մշակութային իրավունք» խորագրի ներքո ծրագրի մասնակիցները հանդիպեցին հասարակական գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հետ։

Դասախոսության ընթացքում Գագիկ Գինոսյանը խոսեց ազգային հոգեբանության, սեփական տեսակի գիտակցման, սեփական մշակույթը կրելու իրավունքի մասին, ինչպես նաև ազգային և մշակութային արժեքների պահպանման և տարածման գործում արվեստագետների դերի մասին։

Հանդիպման ավարտին Գագիկ Գինոսյանը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։