Առցանց հանդիպում FPWC-ի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ
2020-06-27 23:00 | Naregatsi Art Institute
Հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ին, Zoom օնլայն հարթակում (Meeting ID: 885 6131 9844) տեղի ունեցավ «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագրի հերթական միջոցառումը, որն իրականացվում է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ:
«Էկո իրավունք. Հայաստանում առկա բնապահպանական խնդիրներ» խորագրի ներքո ծրագրի մասնակիցները հանդիպեցին «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ» -ի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ։
Հանդիպման ընթացքում Ռուբեն Խաչատրյանը խոսեց Հայաստանի Հանրապետությունում առկա բնապահպանական խնդիրների, կենսաբազմազանության, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման, համայնքների դերի բարձրացման, ինչպես նաև բնապահպանական կրթության մասին:
Հանդիպման ավարտին Ռուբեն Խաչատրյանը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։