Առցանց հանդիպում փաստաբան Անահիտ Հակոբյանի հետ
2020-07-25 11:00 | Naregatsi Art Institute
Հուլիսի 25-ին՝ ժամը 11:00-ին, Zoom օնլայն հարթակում (Meeting ID: 897 5908 8351) տեղի ունեցավ «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագրի վերջին միջոցառումը, որն իրականացվում է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ:
«Առողջապահական իրավունք. Հայաստանում առկա մարտահրավերները» խորագրի ներքո ծրագրի մասնակիցները հանդիպեցին փաստաբան Անահիտ Հակոբյանի և «Բանջար» կոնցեպտի հիմնադիր, հիվանդությունների փորձագետ Արթուր Սախկալյանի հետ։
Հանդիպման ընթացքում բանախոսները խոսեցին առողջապահական իրավունքի և Հայաստանում առկա առողջապահական մարտահրավերների մասին, ինչպես նաև անդրադարձան COVID -19 համավարակի հիմքում ընկած պատճառներին և բուժման արդյունավետ մեթոդներին։
Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող
հարցերին:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։