Միջոցառում ՆԱՄ-ում
2021-06-23 19:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանի և Բորիս Չթչյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Վարպետի հետ» խորագիրը կրող պոեզիայի երեկո՝ նվիրված Ավետիք Իսահակյանի ծննդյան 145-ամյակին:
Երեկոյի ընթացքում հնչեցին Ավետիք Իսահակյանի հատընտիր բանաստեղծությունները և «Աբու Լալա Մահարի» պոեմը:
Միջոցառմանը հնարավորություն եղավ հետևել նաև առցանց՝ Zoom հավելվածի միջոցով:
Միջոցառումն իրականացվեց «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագրի շրջանակում՝ «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։