Վարպետաց դաս ՆԱՄ-ում
2021-06-22 16:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Կինո և բեմական արվեստ» խորագիրը կրող վարպետաց դաս թատրոնի և կինոյի հանրահայտ դերասանուհի, բեմադրիչ, գրող, պրոդյուսեր, անգլիական BBC, Եգիպտական TV և ամերիկյան CWTV հեռուստաընկերությունների հեռուստասերիալներում և ֆիլմերում գլխավոր դերեր ստանձնած Նորա Արմանիի հետ։
Վարպետաց դասը բաղկացած էր տեսական և գործնական մասերից:
Վարպետաց դասի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու Նորա Արմանիին և ծանոթանալու ժամանակակից դերասանական հմտություններին, բեմական խոսքի, բեմական արվեստի, դերասանի վարպետության, թատերագիտության, դերասանական պլաստիկայի, միջազգային հրապարակում առկա քասթինգների պահանջների, ինչպես նաև self-tape-ի առանձնահատկություններին:
Հանդիպում-քննարկմանը հնարավորություն եղավ հետևել նաև առցանց՝ Zoom հավելվածի միջոցով:
Միջոցառումն իրականացվեց «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագրի շրջանակում՝ «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։