×

Հանդիպում ՆԱՄ-ում

2021-08-24 12:00 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայ ավանդական երաժշտության արդի հիմնախնդիրների շուրջ» խորագիրը կրող հանդիպում-քննարկում երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ, ԵՊԿ-ի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանի հետ:

Հանդիպումն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում:

Միջոցառմանը երիտասարդ երաժիշտները Հասմիկ Հարությունյանի հետ քննարկեցին մասնագիտական հմտությունները և ստացան արժեքավոր խորհուրդներ:

Միջոցառումն իրականացվում է «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագրի շրջանակում՝ «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ:

«Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի
գեղ. ղեկավար` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան

Դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։