Ցուցահանդես ՆԱՄ-ում
2021-12-27 18:30 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ միության նկարչության դասարանի՝ «Խաղաղության գույները» խորագիրը կրող տարեվերջյան ցուցահանդեսը:
Միջոցառմանը երեխաները ներկայացրին իրենց աշխատանքները և ստացան «Նարեկացի» արվեստի միության կողմից նվերներ:
Երեկոյի ընթացքում փոքրիկներին գեղեցիկ անակնկալ մատուցեց նաև «Ստվերների շրջիկ թատրոնը» (ղեկավար` Նարե Գևորգյան)՝ ներկայացնելով ստվերների հեքիաթային խաղը:
«Նարեկացի» արվեստի միության նկարչության դասարանը գործում է 2012 թվականից. ստեղծման հիմքում ընկած է մշակութային միջավայրն ու էսթետիկ դաստիարակությունը երեխաների կենսակերպի մի մասը դարձնելու, երեխայի մեջ անկաշկանդ մտածողություն ու ստեղծագործ միտք զարգացնելու ձգտումը:
Դասատու՝ Հասմիկ Գասպարյան
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։