×

Ցուցահանդես ՆԱՄ-ում

2022-09-12 18:30 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ միության նկարչության դասարանի նախկին սաների՝ «10 տարի. անցյալն ու ներկան կամրջող գույները» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Միջոցառմանը ներկայացվեցին Դանիել Նոր Պարոնյանի, Եվա Շողեր Աղաբեկյանի, Բելլա Մելտոնյանի, Էլեն Խլղաթյանի, Ազատ Խլղաթյանի, Էրիկ Կարապետյանի, Ելենա Հարությունյանի աշխատանքները:

«Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Նարեկացի» արվեստի միության նկարչության դասարանի ստեղծման տասնամյա գործունեության ընթացքում արված այս հրաշալի գեղանկարները: Վստահ եմ, որ սաների անհատականության կայացման ճանապարհին միությունն իր դրական որակական անդրադարձն է ունեցել»,-նշեց «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների պատասխանատու Տաթևիկ Համբարձումյանը:

Ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 23-ը

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։