Համերգ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում
2024-11-01 14:30 | Naregatsi Art Institute
Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան) հանդես եկավ «Ճանապարհն անհունի» խորագիրը կրող համերգային ծրագրով:
Հոբելյանական համերգը նվիրված էր Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս Վարդապետի ծննդյան 155-ամյակին:
ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով ՔՈԱՖ֊ին համագործակցության համար, մեծապես կարևորեց նման միջոցառումների անհրաժեշտությունը, որով երեխաներն ավելի մոտ են դառնում մեր մեծերին, շփվում հայ երգի և երաժշտության հետ, որը շատ կարևոր է նրանց կայացման գործում։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի համակարգող Մետաքսյա Դավթյանը շնորհակալություն հայտնեց «Նարեկացի» արվեստի միությանը նախաձեռնության համար։ Ողջույնի իր խոսքում նա նշեց, որ երեխաներն ավելի մոտեցան մեծ լոռեցուն` Հովհաննես Թումանյանին։
ՔՈԱՖ գործընկերությունների եւ միջոցառումների համակարգման ղեկավար Իրինա Իգիթխանյանը շնորհակալություն հայտնեց «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլին` երգի տոն նվիրելու համար։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։