«Ռոտոնդա»-ն Գորիսում
2025-09-28 14:00 | Naregatsi Art Institute
Սեպտեմբերի 28-ին «Նարեկացի» արվեստի միության «Ռոտոնդա» թատերախմբը Գորիսում էր։
Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ «Ռոտոնդա» ներառական թատերախմբի «Իմ սրտի տունը» ներկայացումը։
Ներկայացման բեմադրող ռեժիսորը, թատերախմբի ղեկավար Մարինե Ասատրյանն է, իսկ նկարչական ձևավորումը՝ Աղասի Մելքոնյանինը։
Նկարչական ձևավորումը՝ Աղասի Մելքոնյանի։
«Իմ սրտի տունը» ներկայացումը սիմվոլիկ պատմություն է այն տարբեր հույզերի մասին, որոնք ապրում են ամենքիս սրտում և միայն մեզանից է կախված, թե դրանցից որը գլուխ կբարձրացնի։
Բեմադրությունը հյուրերի կողմից ընդունվեց մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ։ Դահլիճում ներկա էին Գորիսի ՏՄԱԿ կենտրոնի ներկայացուցիչներն ու տնօրեն՝ Հերմինե Շալունցը, «Գորիսի N2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի, Գորիսի Յուրի Բախշյանի անվան հիմնական դպրոցի, Սերո Խանզադյանի անվան հիմնական դպրոցի և N5 դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները։
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրինությանը և բոլոր ներկաներին մեր գործը գնահատելու, կարևորելու և ողջունելու համար։
Նախագիծն իրականացվում է «Արվեստը որպես փոփոխությունների խթան» ծրագրի շրջանակում «Նոր ժողովրդավարության հիմնադրամի» աջակցությամբ։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։