«Ռոտոնդա» թատերախմբի «Իմ սրտի տունը» ներկայացումը
2025-10-30 15:30 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միության «Ռոտոնդա» թատերախումբը մարզային հյուրախաղերի շրջանակում «Իմ սրտի տունը» ներկայացումը խաղաց աշնանային գեղեցկագույն Դիլիջանի Կենտրոնական դպրոցի հյուրընկալ դահլիճում:
Բացի Դիլիջանի Կենտրոնական դպրոցի աշակերտներից, ներկայացումը դիտեցին նաև Դիլիջանի թիվ 4, 5, 6 դպրոցների աշակերտներն և ուսուցիչները:
Միջոցառումը լուսաբանելու նպատակով ներկա էր «Տավուշ Թի Վի»- ի նկարահանող խումբը։
«Իմ սրտի տունը» սիմվոլիկ պատմություն է տարբեր հույզերի մասին, որոնք ապրում են ամենքիս սրտում և միայն մեզանից է կախված, թե դրանցից որը գլուխ կբարձրացնի։
Բեմադրող ռեժիսոր՝ Մարինե Ասատրյան
Նկարչական ձևավորումը՝ Աղասի Մելքոնյանի
«Ռոտոնդա» պատանեկան-երիտասարդական ներառական թատերախումբը 15 տարի առաջ հիմնադրվել է Հովհ․ Թումանյանի տուն-թանգարանում, 2024թ․-ից այն իր գործունեությունը շարունակում է «Նարեկացի» արվեստի միության հարկի ներքո՝ նոր ասելիքով և նոր խաղացանկով։
2025թ․-ի աշնանը «Ռոտոնդա» թատերախումբը «Իմ սրտի տունը» ներկայացումով հյուրախաղերով հանդես գալիս Հայաստանի բոլոր մարզերով՝ մարզաբնակներին հաղորդակից դարձնելու երիտասարդ դերասանների արվեստին, մարտահրավեր նետելու կարծրատիպերին և խթանել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը։
Շնորհակալություն ենք հայտնում Դիլիջանի Կենտրոնական դպրոցին և բոլոր ներկաներին իրենց սրտում մեզ համար տեղ գտնելու համար:
Նախագիծն իրականացվում է «Արվեստը որպես փոփոխությունների խթան» ծրագրի շրջանակում «Նոր ժողովրդավարության հիմնադրամի» աջակցությամբ։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։