×

«Ռոտոնդա» թատերախմբի «Իմ սրտի տունը» ներկայացումը Լեռնագոգում

2025-11-08 15:00 | Naregatsi Art Institute

Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի Օնիկ Փակումեանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ «Նարեկացի» արվեստի միության ՆԱՄ «Ռոտոնդա» թատերախմբի «Իմ սրտի տունը» ներկայացումը։

Լեփ լեցուն դահլիճի դռները բաց մնացին, քանի որ, նույնիսկ, միջանցքից դիտելու ցանկացողներ եղան։

Ներկայացումն ավարտվեց երկարատև ծափահարություններով և յուրօրինակ անակնկալով, դպրոցի աշակերտների կողմից։

Շնորհակալություն ենք հայտնում ջերմ հյուրնկալության համար։

2025թ․-ի աշնանը «Ռոտոնդա» թատերախումբը «Իմ սրտի տունը» ներկայացումով հյուրախաղերով հանդես է գալիս Հայաստանի բոլոր մարզերով՝ մարզաբնակներին հաղորդակից դարձնելու երիտասարդ դերասանների արվեստին, մարտահրավեր նետելու կարծրատիպերին և խթանել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը։

«Ռոտոնդա» թատերախմբի «Իմ սրտի տունը» ներկայացումը արդեն դիտել է Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի և ահա Արմավիրի մարզի հանդիսատեսը։

«Իմ սրտի տունը» ներկայացումը սիմվոլիկ պատմություն է այն տարբեր հույզերի մասին, որոնք ապրում են ամենքիս սրտում և միայն մեզանից է կախված, թե դրանցից որը գլուխ կբարձրացնի։

Բեմադրող ռեժիսոր՝ Մարինե Ասատրյան
Նկարչական ձևավորումը՝ Աղասի Մելքոնյանի

Նախագիծն իրականացվում է «Արվեստը որպես փոփոխությունների խթան» ծրագրի շրջանակում «Նոր ժողովրդավարության հիմնադրամի» աջակցությամբ։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։