×

«Ռոտոնդա» թատերախմբի «Իմ սրտի տունը» ներկայացումը Հրազդանում

2025-11-15 15:30 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միության ՆԱՄ «Ռոտոնդա» թատերախումբը «Իմ սրտի տունը» ներկայացումով հանդես եկավ Հրազդանի Երվանդ Քոչարի անվան մանկական արվեստի դպրոցում։

«Իմ սրտի տունը»՝ սիմվոլիկ պատմություն է այն տարբեր հույզերի մասին, որոնք ապրում են ամենքիս սրտում և միայն մեզանից է կախված, թե դրանցից որը գլուխ կբարձրացնի։

Բեմադրող ռեժիսոր՝ Մարինե Ասատրյան
Նկարչական ձևավորումը՝ Աղասի Մելքոնյանի

«Ռոտոնդա» թատերախմբի «Իմ սրտի տունը» ներկայացումը արդեն դիտել է Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզի հանդիսատեսը։

«Նարեկացի» արվեստի միությանը Երվանդ Քոչարի անվան մանկական արվեստի դպրոցի տնօրինության կողմից հանձնվեց շնորհակալագիր «Ի նպաստ արվեստի զարգացմանը, դպրոցի 50-ամյակի շրջանակներում համագործակցության համար»։
Շնորհակալություն ենք հայտնում Հրազդանի արվեստի դպրոցի սաներին և ուսուցիչներին իրենց սրտում մեզ համար տեղ գտնելու համար։

Նախագիծն իրականացվում է «Արվեստը որպես փոփոխությունների խթան» ծրագրի շրջանակում «Նոր ժողովրդավարության հիմնադրամի» աջակցությամբ։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։