«Ռոտոնդա» թատերախմբի «Իմ սրտի տունը» ներկայացումը Սպիտակում
2025-11-22 14:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միության ՆԱՄ «Ռոտոնդա» թատերախումբը, մարզային հյուրախաղերի շրջանակներում, այս անգամ այցելեց Լոռի:
Սպիտակի մշակույթի տան հյուրընկալ դահլիճը լի էր հանդիսատեսով:
«Իմ սրտի տունը» ներկայացումը դիտեցին Սպիտակի պետական քոլեջի, Շառլ Ազնավուրի անվան թիվ 3 դպրոցի, N5 հիմնական դպրոցի, Սուրեն Ավետիսյանի անվան ավագ դպրոցի, Արևաշողի, Ջրաշենի միջնակարգ դպրոցների և Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի (Սպիտակի մասնաճյուղ) աշակերտներն ու ուսուցիչները:
«Ռոտոնդա» ներառական թատերախումբը խոսքի, հնչյունի և ժեստերի միջոցով արտահայտում է խմբի յուրաքանչյուր անդամի հույզերը, ապրումները, ցանկություններն ու զգացումները՝ ոչ ֆորմալ, ինտերակտիվ եղանակով մասնակից դարձնելով իր հանդիսատեսին։
«Իմ սրտի տունը» ներկայացումը սիմվոլիկ պատմություն է այն տարբեր հույզերի մասին, որոնք ապրում են ամենքիս սրտում և միայն մեզանից է կախված, թե դրանցից որը գլուխ կբարձրացնի։
Բեմադրող ռեժիսոր՝ Մարինե Ասատրյան
Նկարչական ձևավորումը՝ Աղասի Մելքոնյանի
2025թ․-ի սեպտեմբեր – նոյեմբեր ամիսներին «Ռոտոնդա»-ն արդեն հանդես է եկել Հայաստանի Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի մարզերում՝ մարզաբնակներին հաղորդակից դարձնելու երիտասարդ դերասանների արվեստին, մարտահրավեր նետելու կարծրատիպերին և խթանել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը։
Շնորահակալություն ենք հայտնում Սպիտակի ՏՄԱԿ-ին, Սպիտակի մշակույթի տան անձնակազմին և հանդիաատեսին, իրենց սրտում մեզ համար տեղ գնելու համար:
Նախագիծն իրականացվում է «Արվեստը որպես փոփոխությունների խթան» ծրագրի շրջանակում «Նոր ժողովրդավարության հիմնադրամի» աջակցությամբ։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։