Ռոտոնդա թատերախումբը Ապարանում
2025-12-06 14:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միության «Ռոտոնդա» թատերախումբը, մարզային հյուրախաղերի շրջանակում, «Իմ սրտի տունը» ներկայացմամբ, այցելեց Արագածոտն՝ հանդես գալով Ապարանի Մշակույթի տանը։
Ներկայացումը հետաքրքրությամբ դիտեցին Ապարանի Մշակույթի տան աաները, Համբարձում Ոսկանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները և Ապարան համայնքի սոցիալական աշխատողները:
«Իմ սրտի տունը» սիմվոլիկ պատմություն է այն տարբեր հույզերի մասին, որոնք ապրում են ամենքիս սրտում և միայն մեզանից է կախված, թե դրանցից որը գլուխ կբարձրացնի։
Բեմադրող ռեժիսոր՝ Մարինե Ասատրյան
Նկարչական ձևավորումը՝ Աղասի Մելքոնյանի
«Ռոտոնդա» թատերախումբը խոսքի, հնչյունի և ժեստերի միջոցով արտահայտում է խմբի յուրաքանչյուր անդամի հույզերը, ապրումները, ցանկություններն ու զգացումները՝ ոչ ֆորմալ, ինտերակտիվ եղանակով մասնակից դարձնելով իր հանդիսատեսին։
2025թ․-ի վերջին եռամսյակին, «Իմ սրտի տունը» ներկայացումով Թատերախումբը շրջագայել է Հայաստանի մարզերով՝ մարզաբնակներին հաղորդակից դարձնելով երիտասարդ դերասանների արվեստին, մարտահրավեր նետելով կարծրատիպերին և խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը։
«Ռոտոնդայի» երիտասարդ ու տաղանդավոր արտիստները հանդես եկան Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Արմավիրի մարզերում:
Արագածոտնի Ապարան քաղաքում կայացավ այս ծրագրի վերջին ներկայացումը։
Շնորհակալություն ենք հայտնում Ապարանի մշակույթի տան տնօրեն Գևորգ Գևորգյանին և ողջ անձնակազմին ջերմ ընդունելութան և իրենց սրտերում մեզ տեղ գտնելու համար:
Նախագիծն իրականացվում է «Արվեստը որպես փոփոխությունների խթան» ծրագրի շրջանակում «Նոր ժողովրդավարության հիմնադրամի» աջակցությամբ։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։