×

Ցուցահանդես ՆԱՄ-ում

2025-12-22 18:30 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայրենիքի գույներ» խորագիրը կրող ցուցահանդես։

Ցուցահանդեսին ներկայացվել են «Նարեկացի» արվեստի միության նկարչության մանկական դասարանի սաների աշխատանքները։

Դասարանի ուսուցչուհին գեղանկարիչ Հասմիկ Գասպարյանն է:

«Հայրենիքի գույներ» խորագրի ներքո ցուցադրվող նկարները ներկայացնում են երեխաների պարզ, անկեղծ ու վառ պատկերացումները հայրենիքի մասին՝ բնության, եկեղեցիների, քաղաքների և ազգային խորհրդանիշների միջոցով։

«Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների համակարգող, արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը, ասաց, որ այսօրվան մեր սաները սպասել են ողջ տարին, սա առիթ է մտերիմներին և հանդիսատեսին ներկայացնել այն վառվռուն պատմությունները, որ ապրում են նրանց մտքում։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։