×

Վավերագրական ֆիլմի պրեմիերա ՆԱՄ-ում

2026-10-06 19:00 | Naregatsi Art Institute

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19։00 -ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա փաստավավերագրական ֆիլմի պրեմիերա ՝ նվիրված ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Արտաշես Արևշատյանի 120 ամյակին։

Բացման խոսքով հանդես կգա Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը։
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Արտաշես Արևշատյանը ծնվել է 1906 թվականին։

Նրա ստեղծած բեմական կերպարների թիվն անցնում է 150-ը: Նա աշխատել է Գ․ Սունդուկյանի և Հ․ Պարոնյանի անվան թատրոններում, մարմնավորել բազմաթիվ կերպարներ հայ, ռուս և եվրոպական հանրահայտ պիեսների բեմադրություններում:

Արտաշես Արևշատյանի բեմընկերներն են եղել Հովհաննես Աբելյանն ու Վահրամ Փափազյանը, Արուս Ոսկանյանն ու Լևոն Երամյանը, նրա արվեստով հիացել ու գրավոր վկայություններ են թողել Եղիշե Չարենցն ու Շիրվանզադեն, Լևոն Քալանթարն ու Վարդան Աճեմյանը, հայ թատրոնի ու գրականության ուրիշ մեծեր:

Կինոհանդիսատեսին նա ծանոթ է «Սայաթ Նովա» հեռուստատեսային ֆիլմից, որտեղ կատարում Է աշուղ Դոստիի դերը:

Մուտքն ազատ է։
Հասցե՝ ք․ Երևան, Վարդանանց 16/1
Հեռ․ +374 10 580105
www.naregatsi.org

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։