×

Գրական-երաժշտական երեկո ՆԱՄ-ում

2026-10-10 19:00 | Naregatsi Art Institute

Հոկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում «Մշակութային երկխոսություն» ծրագրի շրջանակում տեղի կունենա շվեդ գրող Ստիգ Դագերմանի ստեղծագործական գործունեությանը նվիրված զրույց` գրողի դստեր՝ Լու Դագերմանի և ֆրանս-հայկական «Դլեյաման» խմբի հիմնադիր Արետ Մադիլյանի հետ։

Ստիգ Դագերմանը 20-րդ դարի շվեդական գրականության ամենատաղանդավոր և ազդեցիկ դեմքերից մեկն է։ Չնայած իր կարճատև կյանքին (մահացել է 31 տարեկանում), նա թողել է հարուստ գրական ժառանգություն՝ դառնալով հետպատերազմյան շրջանի Շվեդիայի «40-ականների սերնդի» գլխավոր ներկայացուցիչը։

«Դելեյաման»-ը ֆրանս-հայկական երաժշտական խումբ է, որը հիմնադրվել է 2000 թվականին Ֆրանսիայի Նորմանդիայում՝ գործիքավորող Արետ Մադիլյանի, ֆրանսիացի երգչուհի Բեատրիս Վալանտենի և ֆրանսահայ դուդուկահար Ժերար Մադիլյանի կողմից։

Հոկտեմբերի 10-ին, ժամը 20։00-ին «Դելեյաման» խումբը և պոետ Լիա Պետրոսյանը միասին հանդես կգան պոետիկ ներկայացմամբ, որի ընթացքում կհնչեն «Դելեյաման» խմբի երաժշտական կատարումները, իսկ Լիա Պետրոսյանը կընթերցի Ստիգ Դագերմանի «Անհնար է հագուրդ տալ մխիթարության մեր ծարավին» պատմվածքը՝ հայերեն թարգմանությամբ։

Պատմվածքը ֆրանսերենից թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը։

Ստիգ Դագերմանի «Անհնար է հագուրդ տալ մխիթարության մեր ծարավին» պատմվածքը (Vårt behov av tröst är omättligt, 1952)՝ լիրիկական, ինքնակենսագրական էսսե-կտակ է, որտեղ Դագերմանն անկեղծորեն խոսում է կյանքի իմաստի, դեպրեսիայի և ներքին ազատության մասին։

Մուտքն ազատ է։
Հասցե՝ ք․ Երևան, Վարդանանց 16/1
Հեռ․ +374 10 580105
www.naregatsi.org

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։