ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ | «ԱՐՄԱՏ ԵՎ ԾԻԼ»
2026-11-23 16:00 | Naregatsi Art Institute
Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու «Արմատ և Ծիլ» էսսեների և հուշագրությունների ժողովածուի պաշտոնական շնորհանդեսին։
«Արմատ և Ծիլ»-ը ստեղծագործական ծրագիր է՝ նախատեսված 11-14 տարեկան պատանիների համար, ովքեր ուսումնասիրել են իրենց արմատներն ու ընտանեկան հիշողությունները և դրանք ամփոփել էսսեներում: Ժողովածուում ներառված են 2024 թվականի մրցույթի արդյունքում ամփոփված լավագույն աշխատանքները, որոնք յուրօրինակ կամուրջ են սերունդների պատմության և պատանեկան ինքնաարտահայտման միջև։
Նախագծի հեղինակը լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, գրող, ֆիլմ պրոդյուսեր Անի Մանուկյանն է։
📅Նոյեմբերի 23
⏰ Ժամը 16:00
📍 Վայր․ «Նարեկացի» արվեստի միություն (Վարդանանց 16/1)
🎟 Մուտքն ազատ է։
📞 Տեղեկությունների համար․ (010) 58 01 05
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։