«Մեր պարերը և մենք» ՆԱՄ-ում
2026-11-27 19:00 | Naregatsi Art Institute
«Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դասը «Նարեկացի» արվեստի միությունում
Նոյեմբերի 27-ը ամսվա վերջին ուրբաթն է, իսկ դա նշանակում է, որ ժամը 19:00-ին կրկին հավաքվում ենք միասին պարելու՝ շարունակելու ամենայն հայոց պարապետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանի գործը։ Իսկ աշնանային եղանակը բոլորիս քայլերն ուղղում է «Նարեկացի» արվեստի միություն։
Եթե դու՝
դեռ չես եղել մեր հանդիպումներին, սա լավագույն առիթն է առաջին քայլն անելու,
Միացի’ր ընկերներիդ և արի՛։
Պարի բաց դասը կանցկացվի «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գլխավորությամբ (գեղ․ ղեկավար՝ Անի Գինոսյան):
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։