«Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբ
«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը ստեղծվել է 2008թ․ օգոստոս ամսին «Նարեկացի» արվեստի միությունում հիմնադիր-նախագահ Նարեկ Հարությունյանի հոգածությամբ, մի քանի բարերար և արվեստասեր մարդկանց աջակցությամբ: Այն կյանքի է կոչվել դեռևս 2005 թվականին կազմակերպված թառի և քամանչայի անվճար դասընթացների հիման վրա։
Համույթի հիմնումը նպատակ էր հետապնդում երիտասարդ երաժիշտների շրջանում առաջացնել սեր և հետաքրքրություն հայկական նվագարանների հանդեպ, դրանով իսկ նոր շունչ և ոգի հաղորդել ազգային մշակույթի պահպանմանն ու զարգացմանը:
Ի սկզբանե համույթը բաղկացած էր 21 գործիքային և 5 վոկալ երիտասարդ կատարողներից, ովքեր հիմնականում հանրապետական և միջազգային տարբեր մրցույթների և փառատոների դափնեկիրներ էին։
Առաջին ելույթով համույթը հանդես է եկել 2008թ. օգոստոսի 27-ին՝ «Հայաստանում լիբանանյան օրեր» նախագծի բացման արարողությանը, որին հաջորդել են բազմաթիվ համերգներ Երևանում, ՀՀ մարզերում և Արցախում։
2010 թվականի ապրիլ-մայիս ամիսներին համույթը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայի Լիոն, Թուլուզ, Փարիզ, Սարլա, Քահոր, Ռոման և այլ քաղաքներում, ինչպես նաև Շվեյցարիայի Ժնևում, Ցյուրիխում և Լուգանոյում:
2010 թվականին համույթը թողարկել է իր առաջին ձայնասկավառակը, որն Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել:
2012 թվականին համույթը թողարկել է իր երկրորդ՝ «Վերածնունդ» ձայնասկավառակը:
Հիմնադրման օրից մինչև 2015 թվականի հունիսը համույթի գեղարվեստական ղեկավարն է եղել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, անվանի թառահար Հովիկ Սահակյանը, այնուհետև` կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրը:
2016թ. հունվարից «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը վերակազմավորվել և վերանվանվել է «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբ:
Այժմ նվագախմբում նվագում է 31 երաժիշտ:
Նվագախումբը մինչ օրս թողարկել է 4 տեսահոլովակ, որոնցից թերևս ամենաուշագրավը «Նարեկացի» նվագախմբի նվիրումն էր Սերժ Թանկյանին և SOAD խմբի անդամներին՝ վերջիններիս Aerials երգի մեկնաբանությունը ժողովրդական նվագարաններով:
2016 թվականի հոկտեմբերի 31-ին «Նարեկացի» նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրի գլխավորությամբ, իրենց մասնակցությունն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ժողովրդական նվագարանների անսամբլների առաջին մրցույթ-փառատոնին՝ արժանանալով գլխավոր մրցանակի:
«Նարեկացի» նվագախմբի առաքելությունն է օգնել ձեզ երաժշտության միջոցով կապ հաստատել հայկական դարավոր երաժշտական ժառանգությանը` կամրջելով անցյալը, ներկան և ապագան:
Միացե՛ք «Նարեկացի» նվագախմբի ֆեյսբուքյան էջին աշխարհի ցանկացած կետից և նպաստե՛ք աշխարհի հնագույն մշակույթներից մեկի պահպանմանը:
Կայք՝ naregatsi-orchestra.am/
- 2019-02-28 · Սուրբ Վարդանանց տոնին նվիրված միջոցառում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
- 2019-06-05 · Իէն Գիլանիի և Թոնի Այոմինի այցը ՆԱՄ
- 2019-08-09 · Միջոցառում Գյումրու մարզամշակութային կենտրոնում
- 2019-11-20 · Շրջագայություն. Աթենք
- 2019-09-08 · ՆԱՄ-15-ամյակ
- 2019-09-27 · Համերգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում
- 2019-11-01 · Համերգ Ստեփանակերտում
- 2019-11-02 · Համերգ ՆԱՄ Շուշիում
- 2019-12-19 · Համերգ. «Նարեկացի» նվագախումբ
- 2019-12-22 · Տոնական միջոցառում ՆԱՄ-ում
- 2018-03-27 · «Ավագ շաբաթ» խորագիրը կրող համերգային երեկո ՆԱՄ-ում
- 2018-04-24 · Ոգեկոչում արվեստի շնչով
- 2018-07-22 · Համերգ. «Նարեկացի» նվագախումբ
- 2018-09-06 · Համերգ Ստամբուլում
- 2018-09-09 · Համերգ Տրիկազեում
- 2018-09-14 · Համերգ Ֆրանսիայում
- 2018-09-15 · Համերգ Ֆրանսիայում
- 2018-09-16 · Համերգ Ժնևում
- 2018-09-14 · Համերգ Միլանում
- 2018-09-10 · Համերգ Հռոմում
- 2018-10-07 · Համերգ Գորիսում
- 2018-10-31 · Համերգային երեկո Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում
- 2017-04-24 · Ոգեկոչում արվեստի շնչով
- 2017-09-05 · ՆԱՄ-ի 13-րդ տարեդարձ
- 2017-09-07 · Համերգային երեկո ՆԱՄ-ում
- 2017-12-02 · «Մշակութային կանգառ»
- 2017-12-08 · ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակի համերգը
- 2017-12-24 · «Նարեկացի» նվագախումբը «Երգ-երգոց»-ում
- 2017-03-30 · Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանն այցելել են «Նարեկացի» արվեստի միություն
- 2017-10-15 · Սերժ Թանկյանը ՆԱՄ-ում
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։