×
Նկարչության մանկական դասարան
«Նարեկացի» արվեստի միության նկարչության մանկական դասարանը գործում է 2012 թվականից: Դասարանը գործում է անվճար հիմունքներով և հաճախող երեխաների հիմնական մասն անապահով և սիրիահայ ընտանիքների փոքրիկներ են:
Այս տարիների ընթացքում նկարչության դասարանի սաները հանդես են եկել բազմաթիվ ցուցահանդեսներով:
Դասարանի ուսուցչուհին գեղանկարիչ Հասմիկ Գասպարյանն է, ով դասընթացներն իրականացնում է անսահման սիրով և մեծ պատասխանատվությամբ:
Միության նկարչության մանկական դասարան հաճախում են 5-14 տարեկան երեխաներ. դասարան հաճախող երեխաների թիվը հասնում է վաթսունհինգի:
Ցուցահանդես ՆԱՄ-ում
Փարիզի Մեսրոպ Արապեան Դպրոցի սաները
Մեկնարկում են «Նարեկացի» նկարչության արվեստանոցի գործնական և տեսական պարապմունքները
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։