Ծիտը
2013-12-01 | Naregatsi Art Institute
Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնի ուսանողների կողմից Հովհաննես Թումանյանի հեքիաթի մոտիվներով նկարահանված մեր հայկական անիմացիոն ֆիլմը անգլերեն ենթագրերով:
Ֆիլմում օգտագործվել է Արտո Թունջբոյաջյանի երաժշտությունները, որոնք երաժիշտ-երգահանը սիրով տրամադրել է ՆԱՄ կենտրոնին: Հեքիաթասացի ձայնը կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Կարեն Ջանգիրովը, իսկ Ծտի ձայնը երկար փնտրտուքներից հետո մարմնավորել է` 5 տարեկան Ավետիս Իսկենյանը:
Ֆիլմի ռեժիսորն է Մայդա Շանդեզ Ավագյանը, պրոդյուսերը` Արևիկ Ավանեսյանը: Մայդան, որպես կամավոր Նարեկացի Արվեստի Միության Շուշիի կենտրոնում 3 ամիս ուսուցանել է մեր սաներին, ինչպես պատրաստել մուլտհերոսներին և դասերի արդյունքում երեխաների ձեռքով պատրաստվել են անիմացիայի բոլոր հերոսները:
Նկարահանումը նույնպես տեղի է ունեցել ՆԱՄ Շուշիի կենտրոնում լուսանկարիչ Արևիկ Դանիելյանի ստեղծագործ ձեռքի շնորհիվ: Այնուհետև մոնտաժային աշխատանքները կատարվել են ՆԱՄ Երևանի կետրոնում, ձայնագրման ստուդիայում` Արմեն Եգանյանի շնորհիվ և պատկերային մոնտաժը` Գայանե Խաչատրյանի միջոցով:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։