Թամար Ասատուրեան. «Ես հիշում եմ քեզ իմ ապագա»
2022-09-12 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունը 2022թ. հրատարակել է Թամար Ասատուրեանի «Ես հիշում եմ քեզ իմ ապագա» գիրքը:
Գրքում տեղ գտած ստեղծագործությունները ներկայացնում են Թամար Ասատուրեանին որպես բանաստեղծ, նկարիչ, երաժիշտ։ Թամարի ողջ կյանքը ի հայտ է գալիս նրա ստեղծագործություններում՝ իր երաժշտության մեջ, իր գեղանկարչության մեջ, մասնավորապես իր գրությունների մեջ, որոնք զարդարված են իր իսկ գծանկարներով։
«Թամարի հետ ծանոթանալու առաջին իսկ պահից ինձ հետաքրքրեց նրա աչքերի շատ եռանդուն փայլը, մի պայծառություն, որը ձգում է մարդուն դեպի նրա հետաքրքրաշարժ աշխարհը: Յուրահատուկ ստեղծագործական աշխարհ՝ ամբողջովին ինքնուրույն՝ լցված դյութիչ գույներով, տպավորիչ էսքիզներով, էներգիայի գրավիչ ձևերով յուրաքանչյուր վրձնախաղի մեջ, որն առկա է յուրաքանչյուր կտավի վրա: Նրա երաժշտությունը նույնքան ազատ է, որքան նրա փյունիկի պես վեր հառնող բոհեմական ոգին, որը ռեզոնանսվում է նրա փոխանցած յուրաքանչյուր ռիթմի հետ…»
Նարեկ Հարությունյան
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։