«Նաիրյան» վոկալ անսամբլ
2023-04-18 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունը 2023թ.հրատարակել է «Նաիրյան» վոկալ անսամբլի ալբոմ-սկավառակը:
Սույն ալբոմ-սկավառակում տեղ են գտել հայ ժողովրդական սիրված երգեր, որոնք ներդաշնակվել են «Նաիրյան» վոկալ անսամբլի կողմից։
Նաիրյան վոկալ անսամբլը ստեղծվել է 2015 թ․-ին «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակներում:
Նման անսամբլ ձևավորելու հիմքում եղել է հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակման միտումը, ազգային, դասական, հոգևոր և ավանդական երաժշտության տարածումը, ինչպես նաև կանանց հզորացումը։
Անսամբլի կազմում երգում են երիտասարդ, պրոֆեսիոնալ կին երաժիշտներ։ Խումբը երգում է բազմաձայն երգեր, հիմնականում ակապելլայի ձևաչափով, կան կատարումներ, որոնք նվագակցվում են կլարնետով, դափով, երաժշտական այլ գործիքներով, որոնց տիրապետում են աղջիկները։
Լսել երգերը՝ https://youtu.be/riOmjKi-bgU
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։