Արցախը կանչում է
2024-12-27 | Naregatsi Art Institute
«Արցախը կանչում է» ալբոմը «Նարեկացի» արվեստի միության հերթական հրատարակությունն է, որտեղ ընգրկված 13 ստեղծագործությունները ներկայացնում են երաժշտագետ-բանահավաքների կողմից գրի առնված Արցախի ժողովրդական երգաստեղծության տարբեր ժանրերի՝ երկրագործական (հորովելներ), կանանց աշխատանքային, ծիսական (հարսանեկան), պարերգեր և քնարական երգեր:
«Արցախյան երգերը գոհարներ են, որոնք զարդարում են հայկական մշակույթը։ Այն պետք է պահպանել ու փոխանցել հաջորդ սերունդներին։ Արցախյան երգերը միայն արցախցիների համար չեն, այլ աշխարհասփյուռ ողջ հայության. դրանք կոչ են համախմբումի, միասնականության, կոչ` փրկելու մնացածը, վերադարձնելու կորցրածը», - ԵՊԿ պրոֆեսոր Ալինա Փահլևանյան
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։