×

Տնօրհնեք

2020-01-21 12:00 | Naregatsi Art Institute

Հունվարի 21-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ տնօրհնեքի արարողություն, որին հաջորդեց «Ասիմ գիդաք» ստվերների տիկնիկային ներկայացումը։

Տնօրհնեքի արարողությունն իրականացրեց Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը։ Ներկա գտնվող երեխաները մեծագույն հաճույքով համտեսեցին օրհնած հացն ու մեծ խանդավառությամբ դիտեցին ներկայացումը։

Օրն ամփոփվեց քաղցր հյուրասիրությամբ և նոր տարին արդեն օրհնված ու նոր ակնկալիքներով մեկնարկեց Շուշիի այս գողտրիկ ու տաքուկ կենտրոնում։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։