×

«Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւն

2020-07-28 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունը «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ 2020 թվականի հունվարից մինչև 2021թ.ապրիլ ընկած ժամանակահատվածում իրականացնում է «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում երիտասարդների համար 2020թ. փետրվար – հուլիս ամիսների ընթացքում կազմակերպվեցին մարդու իրավունքների և համամարդկային արժեքների հետ կապված դասախոսություններ, ֆիլմերի դիտումներ և քննարկումներ հայտնի արվեստագետների, իրավաբանների, մեդիա մասնագետների, ռեժիսորների և լրագրողների հետ:

Ծրագրի նպատակն է արվեստի ու մշակույթի միջոցով նպաստել երիտասարդների ներգրավմանը քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված նախաձեռնություններում, ինչպես նաև ստեղծել կապ Հայաստանում և արտերկրում բնակվող հայ երիտասարդ արվեստագետների միջև:

«Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւնը ստեղծվել է 1956 թվականին Լիսաբոնում՝ հայ մեծահարուստ նավթարդյունաբերող Գալուստ Գյուլբենկյանի կտակի համաձայն: Հիմնադրամի հիմնական նպատակն է աջակցել գիտության, կրթության, առողջապահության և արվեստի զարգացմանը. հիմնադրամն ունի մասնաճյուղեր Ֆրանսիայում և Միացյալ Թագավորությունում։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։