×

Անի հանրագիտարան. «Հայաստանի մայրաքաղաք»

2011-04-24 | Naregatsi Art Institute

2010 թվականին «Նարեկացի» արվեստի միությունը, Հայկական Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում, հանրությանը ներկայացրին «Անի» հանրագիտարան - վավերագրական ֆիլմը:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նպատակն է գիտարշավների միջոցով գտնել հայկական ճարտարապետության կոթողները, ուսումնասիրել դրանք և որպես հրատարակություն՝ ներկայացանել հայ և օտար հանրությանը:

Ֆիլմը պատմում է Անիի միջնադարյան ճարտարապետական հուշարձանների մասին՝ անդրադարձ կատարելով Բագրատունյաց մայրաքաղաքի վեհության, փառքի, ավերակների և պատմական անցյալին մասին: Կից գրքույկում հինգ լեզվով (հայերեն, անգլերեն, թուրքերեն, ֆրանսերեն և ռուսերեն) ներկայացված է տեղեկատվություն Անիի պատմության, պաշտպանական կառույցների և հուշարձանների մասին:

Լուսանկարները` Հայկական Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ

Մասնակցությամբ՝ TRANSCENDUNIVERSE TRANSCEND MUSIC-ի

Նախագիծը՝ WESTFILMCORP-ի
www.westfilmcorp.com

Կցված ֆայլեր
Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։