×

Գագիկ Հովունց. «Մտքեր հարմոնիայի մասին»

2018-03-01 | Naregatsi Art Institute

Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» երաժշտատեսական թարգմանությունը անգլերեն և գերմաներեն լեզուներով լույս է ընծայվել 2018թ.-ին «Նարեկացի» արվեստի միության և «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի համագործակցությամբ:

«Մտքեր հարմոնիայի մասին» գիրքը հայ կոմպոզիտոր Գագիկ Հովունցի (1930) միակ աշխատությունն է: Այն առաջին անգամ լույս է տեսել 1995 թ. ռուսերեն լեզվով:

Իր նկատառումներից ելնելով՝ Գագիկ Հովունցը հիմնականում ներկայացնում է սեփական մոդալ-ներդաշնակ համակարգը, որն իր բոլոր ստեղծագործությունների տեսական հիմքն է:

Ներկայացված աշխատությունը երկրորդ ավելի ընդարձակ՝ 2013 թ. հրատարակության թարգմանությունն է:

Կցված ֆայլեր
Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։