Գեղանկարչության դասարան
2006-01-01 | Naregatsi Art Institute
Գեղանկարչության դասարանը գործում է 2006 թվականից. դասավանդում է գեղանկարիչ Սամվել Թավադյանը, ով Արցախի նկարիչների միության անդամ է, ԼՂՀ-ում, ՀՀ-ում և արտերկրում բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների մասնակից: Գեղանկարիչը անհատական ցուցահանդեսով հանդես է եկել նաև Շուշիում: Սամվել Թավադյանի նկարները ներկայացված են Շուշիի կերպարվեստի թանգարանում, ինչպես նաև տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում:
Ներկայումս դասարանն ունի 9 աշակերտ: Դասարանի սաների աշխատանքներով ամեն տարի կազմակերպվում են ցուցահանդեսներ:
2012 թվականին Հայկ Կիզիրյանը մասնակցել է «Տա թևեր» ցուցահանդեսի մրցույթին և գրավել առաջին պատվավոր տեղը:
Այս տարի դասարանի 6 սաների գեղանկարներով կազմվեց «Արցախ» բանկի
հոբելյանական օրացույցը:
Գեղանկարչության դասարանի սաները բազմիցս մասնակցել են նաև փառատոնների:
Թիմ
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։