Արտ-թերապիա
2010-01-01 | Naregatsi Art Institute
2010 թվականին Շուշիի ՆԱՄ-ում ստեղծվել է հնարավորություն՝ ստանալու հոգեբանական օգնություն արտ- թերապևտ Հասմիկ Եսայանի կողմից:
Հասմիկ Եսայանը կրթություն է ստացել Սարատովի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում, Երևանի պետական համալսարանում՝ պրակտիկ հոգեբան, ԼՂՀ-ում՝ հոգեբան-խորհուրդատուների եռամսյա դասընթացներ՝ կազմակերպված հոգեկան առողջության ծրագրի սահմաններում, Նյու Յորքի University school of Medicine Երևան, Հայաստան, իմացական-վարքային թերապիայի, “Sensibilisation a la Psychomotricite” երկամսյա դասընթացներ, ցավեր առանց սահմանների (Douleurs Sans Frontieres (DSF):
Աշխատել է «Նորք» հոգեբուժական կլինիկայում, երեխաների և պատանիների հոգեկան առողջության ծրագիր ACPP (հովանավորված CAFOD, UK)՝ որպես հոգեբան և ԼՂՀ ԿԳՆ գնահատման և թեստավորման կենտրոնում՝ կրթական կարիքի գնահատման բաժնի պետ:
Այս տարիների ընթացքում բազմաթիվ հոգեբանական սեանսներ անցած երեխաների ձեռքի աշխատանքները ժամանակ առ ժամանակ ներկայացվում են ցուցահանդեսներում:
Կենտրոնի երեք տաղանդավոր սաներ Երևանի՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած «Տաթև» հիմնադրամի նախաձեռնած «Արի Ճախրե՛նք կամ ստեղծի՛ր Տաթևիկի կերպարը» 6 ամիս տևած մանկապատանեկան մրցույթ-փառատոնում արժանացել են երեք պատվավոր մրցանակների:
Դասարանը նաև ճամփորդել է Թիֆլիս, որտեղ մասնակցել է «Թղթե հագուստ» խորագրով միջոցառմանը:
Թիմ
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։