×

Գրքի շնորհանդես. «Շ»/ Հայդուկ Շամլյան

2013-08-07 19:00 | Naregatsi Art Institute

Շուշին՝ մոգական իրականության աշխարհում. Հայդուկ Շամլյանի գրքի շնորհանդեսը

արվեստի միությունում կայացավ Հայդուկ Շամլյանի գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև սիրված բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն, ով իր խոսքում ընդգծեց, որ Հայդուկի հետ հանդիպել է դեռևս վեց տարի առաջ Շուշիում:
,-ասաց Դավոյանը՝ շատ տպավորիչ համարելով այն աշխատանքը, որ Հայդուկ Շամլյանն անում է Շուշիում:

Դավոյանը շեշտեց, որ ամենաթանկագին բանը մարդու ներսում հայրենասիրությունն է. այն կարող է ուզածդ պահին լացացնել քեզ:
Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեգ Հարթունյանը նշեց, որ առաջարկել է Հայդուկին գիրքը տպագրել Երևանում, սակայն Հայդուկը պնդել է, որ գիրքը պետք է ծնվի հենց Արցախի հողի վրա:
,-ասաց Հարթունյանը՝ շեշտելով, որ -ն իր համար անսպառ մեկնաբանությունների առիթ է տալիս. :

Հարթունյանի գնահատմամբ՝ Հայդուկի մտքերը անկեղծ են, բարի, սիրով լեցուն:
Գրքի հեղինակ Հայդուկ Շամլյանին Շուշին է կանչել և նա եկել է ծառայելու Շուշիին՝ իր բացառիկ ժողովրդով հանդերձ:
,-ասաց Հայդուկ Շամալյանը՝ ընդգծելով, որ պետք է շարունակենք աշխատել՝ հավատալով մեր ազգի վերելքին և չկասկածելով հաղթանակին:
Գրող Սագօ Արեանը կարևորեց այն հանգամանքը, որ բանաստեղծությունները արևմտահայերենով են՝ դա համարելով օրվա պատգամը, քանզի այսօրվա գերխնդիրներից մեկը արևմտահայերենի պահպանումն է:

,-նշեց Արեանը՝ հավելելով, որ Հայդուկի աչքերով ճանապարհորդեցինք Շուշիում և հոգական մեծ բավարարություն ունեցանք:
Միջոցառման ընթացքում երգչուհի Անահիտ Հակոբյանը, ով նաև ստեղծագործում է, ընթերցեց Հայդուկ Շամլյանի և «Սարից սար» բանաստեղծությունները, որոնք շատ հուզական էին և գրավեցին հանդիսատեսի սրտերը:

Նարեկացի ժողովրդական նվագարանների համույթի քանոնահարուհի Աննա Մանասերյանը հանդես եկավ կատարմամբ:
Գիրքը Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնի արդեն 2-րդ համատեղ հրատարակությունն է:
Հայդուկ Շամլյանը փորձել է ներկայացնել այդ գողտրիկ քաղաքն իր լուսավոր իրականության մեջ:
Գիրքը հնարավորություն է տալիս ճանաչել Շուշին ներսից՝ իր մոգական հմայքով հանդերձ՝ չկենտրոնանալով քաղաքի խնդիրների և դժվարությունների վրա:
Հայդուկ Շամլյանը մասնագիտությամբ իրավաբան է, նաև հրապարակագիր: Ունի հրապարակված երեք գրքեր, որոնցից երկուսը բանաստեղծությունների ժողովածուներ են, դրանցից մեկը հրատարակվել է Ստեփանակերտում:

Հայդուկ եւ Աիդա Շամլյանները դեռևս 2004թ.-ին այցելել են Արցախ և սիրահարվել այդ հողին ու ջրին: Աիդա Շամլյանի նախաձեռնությամբ Շուշիում հիմնադրվել է ճամբարը, որոնց մասնակից երեխաների թիվը տարեցտարի աճում է՝ հասնելով 400-ի:
Ճամբարի գաղափարախոսությունն եղել և մնում է սկզբունքը:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։