×

Դասախոսություն | Մարդու իրավունքներ և ազատություններ

2020-02-08 11:00 | Naregatsi Art Institute

Փետրվարի 8-ին, «Նարեկացի» արվեստի միությունում ազդարարվեց «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագրի մեկնարկը:

Իրավապաշտպան և երաժիշտ Զարուհի Հովհաննիսյանը՝ համադրելով արվեստն ու իրավունքը, «Մարդու իրավունքների և ազատությունների» հասկացությունները՝ հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը» խորագրի ներքո, ներկայացրեց համամարդկային գաղափարների և իրավական մոտեցումների զարգացման ընթացքը՝ հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը։ Նկարչության, երաժշտության ու գրականության միջոցով ներկայացվեց, թե ինչպես է մարդկությունը պայքարել իր իրավունքների և ազատությունների համար։ Ինչպես նշեց երիտասարդ մասնակիցներից մեկը․

«Ես մասնակցել եմ մարդու իրավունքներին վերաբերող բազմաթիվ դասընթացների և դասախոսությունների, սակայն նման մոտեցման, երբ արվեստը համադրվում է մարդու իրավունքների հետ, առաջին անգամ եմ հանդիպում։ Իսկապես, շատ տպավորված եմ և կարծում եմ, որ այսպիսի մոտեցումն ավելի մատչելի ու ամբողջական է դարձնում համամարդկային արժեքներին և մարդու իրավունքներին ու ազատություններին վերաբերող պատկերացումը։ Անհամբեր կսպասեմ հաջորդ դասախոսությանը»։

Դասախոսության ավարտին ցուցադրվեց «Ղարաբաղյան հեքիաթ» ֆիլմը։ Այն պատմում է Վանք գյուղի ֆենոմենի մասին, որի բնակիչները՝ սոցիոլոգիական հարցումների համաձայն, ամենաերջանիկն են։ Ֆիլմի դիտմանը հետևեց քննարկում։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։