Առցանց հանդիպում «Հայհեղինակ»ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանի հետ
2020-05-30 11:00 | Naregatsi Art Institute
Մայիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Zoom օնլայն հարթակում (Meeting ID: 815 4158 8160) տեղի ունեցավ «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագրի հերթական միջոցառումը, որն իրականացվում է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ:
«Մտավոր սեփականություն․ հեղինակային և հարակից իրավունքներ» խորագրի ներքո ծրագրի մասնակիցները հանդիպեցին «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանի հետ։
Դասախոսության ընթացքում Սուսաննա Ներսիսյանը անդրադարձավ մտավոր սեփականությանը, գիտության, գրականության և արվեստի բնագավառների ստեղծագործությունների նկատմամբ դրանց հեղինակների իրավունքների ծագմանը և պաշտպանության կարևորությանը, ինչպես նաև խոսեց «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այդ օրենքի կիրառման մասին։
Հանդիպմանը խոսվեց նաև հարակից իրավունքների մասին, որոնք զգալիորեն նման են հեղինակային իրավունքին, սակայն որոշ չափով զիջում են դրանց ծավալով։ Հարակից իրավունքներ ունեն ստեղծագործություն կատարողները (երգի, պարի, բեմադրության, ասմունքի և այլ միջոցներով)՝ կատարման նկատմամբ, ստեղծագործություն հրատարակողը՝ հրատարակչական ձևավորումների նկատմամբ և այլն։
Հանդիպման ավարտին Սուսաննա Ներսիսյանը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։