×

Առցանց հանդիպում «Ունիսոն» ՀԿ-ի ղեկավար Արմեն Ալավերդյանի հետ

2020-06-13 11:00 | Naregatsi Art Institute

Հունիսի 13-ին՝ ժամը 11:00-ին, Zoom օնլայն հարթակում (Meeting ID: 847 5930 9418) տեղի ունեցավ «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագրի հերթական միջոցառումը, որն իրականացվում է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ. պատրանք և իրականություն» խորագրի ներքո ծրագրի մասնակիցները հանդիպեցին «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար, Անկախ կյանքի եվրոպական ցանցի վարչության անդամ Արմեն Ալավերդյանի հետ։

Դասախոսության ընթացքում Արմեն Ալավերդյանը խոսեց հաշմանդամության պատմական ասպեկտի, հասարակության մեջ առկա կարծրատիպերի, հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ շփվելու վարվելակերպի, լեզվի և տերմինաբանության, ինչպես նաև հաշմանդամների ստեղծագործական ներուժի մասին։

Հանդիպման ավարտին Արմեն Ալավերդյանը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։