Առցանց հանդիպում ցեղասպանագետ Լիլիթ Մարտիրոսյանի հետ
2020-07-04 11:00 | Naregatsi Art Institute
Հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ին, Zoom օնլայն հարթակում (Meeting ID: 850 9713 4537) տեղի ունեցավ «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագրի հերթական միջոցառումը, որն իրականացվում է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ:
«Ցեղասպանագիտության հիմնախնդիրներն ու մարտահրավերները» խորագրի ներքո ծրագրի մասնակիցները հանդիպեցին «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ նախագահ, ցեղասպանագետ Լիլիթ Մարտիրոսյանի հետ։
Հանդիպման ընթացքում Լիլիթ Մարտիրոսյանը խոսեց ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժելու մասին կոնվենցիայի դրույթների մասին և կոնվենցիայի դրույթների կիրառելիությունը հայերի դեմ իրագործած ցեղասպանության նկատմամբ, ինչպես նաև ազգասպանության պատմաիրավական խնդիրների մասին։
Հանդիպման ավարտին Լիլիթ Մարտիրոսյանը անդրադարձավ նաև լեզվասպանությանը, մշակութային, քաղաքական, կենսաբանական ցեղասպանություններին և պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։