Այցելություն Գյումրի և Վանաձոր
2021-10-24 11:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միության և «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան համագործակցությամբ իրականացվող «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագրի շրջանակում մի խումբ հայ արվեստագետներ մշակութային կանգառներ ունեցան Գյումրի և Վանաձոր քաղաքներում:
Առաջին այցը Գյումրիի արվեստի ակադեմիայում էր. արվեստագետների համար ԵՊԿ Գյումրիի մասնաճյուղում երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանը կարդաց դասախոսություն, որից հետո մասնակիցները շրջայց կատարեցին քաղաքի պատմամշակութային վայրերով:
Հաջորդ կանգառը Վանաձորում էր. արվեստագետները այցելեցին Կառլեն Քոչինյանի արվեստանոց, որտեղ ծանոթացան նրա գործունեությանը, այնուհետև եղան Վանաձորի կերպարվեստի թանգարանում՝ ծանոթանալով ինչպես հիմնական ցուցադրվող աշխատանքներին, այնպես էլ Էդիկ Ղաբուզյանի՝ այդ ժամանակահատվածում ներկայացվող տառատեսակների ցուցահանդեսին:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։