Դելեյաման խմբի համերգը ՆԱմ-ում
2026-10-11 19:00 | Naregatsi Art Institute
Հոկտեմբերի 11-ին, ժամը 19։00-ին «Նարեկացի» արվեստի միությունում «Մշակութային երկխոսություն» ծրագրի շրջանակում տեղի կունենա Ֆրանսիայից ժամանած «Դելեյաման» խմբի համերգը։
«Դելեյաման»-ը ֆրանս-հայկական երաժշտական խումբ է, որը հիմնադրվել է 2000 թվականին Ֆրանսիայի Նորմանդիայում՝ գործիքավորող Արետ Մադիլյանի, ֆրանսիացի երգչուհի Բեատրիս Վալանտենի և ֆրանսահայ դուդուկահար Ժերար Մադիլյանի կողմից։
Նրանց ստեղծագործությունները հնարավոր չէ դասել որևէ մեկ կոնկրետ ոճի: Խմբի ոճը բնութագրվում է միաժամանակ որպես ալտերնատիվ, փորձարարական, մինիմալիստական, եթերային։
2009թ․ և 2011թ․ «Նարեկացի» արվեստի միության աջակցությամբ լույս են տեսել «Դելեյաման» խմբի «Forth, part one» և Fourth, part two» ալբոմները։ Խմբի ձայնադարանում այն թվով չորրորդ սկավառակն էր, ինչն էլ հուշում է ալբոմի անվանումը:
Համերգի ընթացքում ֆրանս-հայկական «Դելեյաման» խումբը կկատարի երգեր իր ձայնադարանից, այդ թվում՝ երգեր իրենց նոր և առաջիկա ալբոմից, որը կթողարկվի 2027 թվականի գարնանը։
Խմբի անդամներն են ՝
Արետ Մադիլյան (կիթառ, բաս, ստեղնաշարային գործիքներ, վոկալ, հարվածային գործիքներ)
Բեատրիս Վալանտին (վոկալ, ստեղնաշարային գործիքներ)
Արտյոմ Մինասյան (դուդուկ, պկու, բլուլ)
Բենուա Ֆուրնիե (հարվածային գործիքներ)
Մադալինա Օբրեխա (ջութակ)
Պիեռ Բայո (սոպրանո սաքսոֆոն, ուդ, բանսուրի)
Էրիկ Պլանդ (տենոր սաքսոֆոն)
Ժան-Հյուգ Մաուտ (բաս կիթառ)
Մուտքն ազատ է։
Հասցե՝ ք․ Երևան, Վարդանանց 16/1
Հեռ․ +374 10 580105
www.naregatsi.org
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։