«Ռոտոնդա» թատերախումբ
«Ռոտոնդա» թատերախումբը պատանեկան-երիտասարդական ներառական թատերախումբ է, որը գործում ավելի քան 15 տարի: Թատերախումբը խոսքի, հնչյունի, ժեստերի և գույների միջոցով արտահայտում է խմբի յուրաքանչյուր անդամի հույզերը, ապրումները, ցանկություններն ու զգացումները: Եվ այս ամենին հաղորդակից ու ակտիվ մասնակից է դարձնում նաև իր լսարանին, որը ոչ ֆորմալ թատերական ներկայացումների ժամանակ ներգրավվում է գործողությունների մեջ:
Թատերախումբն ունի կրթական առաքելություն: Այդ նպատակով հատուկ ներկայացումներով հանդես է եկել տարբեր կենտրոններում՝ թանգարաններ, դպրոցներ, հատուկ ուշադրության կարիք ունեցող մարդկանց խնամքի կենտրոններ, արյունաբանական կենտրոններ, մանկատներ:
Թատերախումբը մասնակցել է տեղական և միջազգային փառատոների: Թատերախմբի ղեկավար Մարինե Ասատրյանը բեմադրիչ է, սցենարիստ և ռեժիսոր, որն ունի 30-ից ավելի տարիների կենսափորձ և հմտություն ապահովելու ներառական և առողջ միջավայր: Կրթությունը որպես թատերախմբի ձևավորման և գործելու կարևոր առաքելություն, ճանապարհ է յուրաքանչյուր անդամի համար դեպի թատերական մեծ աշխարհ:
«Ռոտոնդա» թատերախումբը շարունակում է իր գործունեությունը՝ միշտ բաց լինելով նոր սաների համար և ապահովելով այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է գտնել իր տեղն ու զարգացնել իր արվեստը:
2024 թ. թատերախումբը իր գործունեությունը ծավալում է «Նարեկացի» արվեստի միության մշակութային հյուրընկալ հարկի ներքո՝ նոր ներկայացումներով և նոր ասելիքներով:
- 2025-08-29 · Թատերական ներկայացման առաջնախաղ ՆԱՄ-ում
- 2025-09-27 · «Ռոտոնդա»-ն Արտաշատում
- 2025-09-28 · «Ռոտոնդա»-ն Գորիսում
- 2025-10-30 · «Ռոտոնդա» թատերախմբի «Իմ սրտի տունը» ներկայացումը Դիլիջանում
- 2025-10-19 · «Ռոտոնդա»-ն Գյումրիում
- 2025-10-11 · «Ռոտոնդա»-ն Գավառում
- 2025-10-04 · «Ռոտոնդա»-ն Եղեգնաձորում
- 2025-11-08 · «Ռոտոնդա» թատերախմբի «Իմ սրտի տունը» ներկայացումը Լեռնագոգում
- 2025-11-15 · «Ռոտոնդա» թատերախմբի «Իմ սրտի տունը» ներկայացումը Հրազդանում
- 2025-11-22 · «Ռոտոնդա» թատերախմբի «Իմ սրտի տունը» ներկայացումը Սպիտակում
- 2025-12-06 · Ռոտոնդա թատերախումբը Ապարանում
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։