«Ձեռք ձեռքի՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ»
2017-05-07 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միության հատուկ ուշադրության կենտրոնում են հաշմանդամություն ունեցող մարդիկ:
Միությունը հետամուտ լինելով հաշմանդամություն ունեցող անձանց արվեստի դաշտ ներգրավելու, նրանց տաղանդն ու հնարավորությունները հասարակությանը բացահայտելու, ազատ ստեղծագործելու և ինքնադրսևորվելու համար հավասար պայմաններ ու միջավայր ապահովելու առաքելությանը՝ սերտ համագործակցում է հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող մի շարք կազմակերպությունների հետ:
2012 թ. ապրիլի 20-ին «Նարեկացի» արվեստի միության և «Զիգզագ» ՍՊԸ-ի, գործարար Անդրանիկ Պողոսեանի, անհատ Լաուրա Էլբակյանի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի համագործակցության արդյունքում իրականացվեց «Ձեռք ձեռքի՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ» բարեգործական համերգ- ցուցահանդեսը:
Միջոցառման շրջանակներում անվասայլակներ, քայլակներ, հենակներ և այլ նվերներ հանձնվեցին «Հույսի կամուրջ», «Փրկություն», «Ծիլ Բուսաց», «Շող», «Ունիսոն» հաշմանդամության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին և Լեդի Քոկսի անվան վերականգնողական կենտրոնին:
Այս միջոցառումն իր հարկի ներքո համախմբել էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լիբանանի դիվանագիտական ներկայացուցչությունների պատվիրակությունների, հաշմանդամության խնդրով զբաղվող տարբեր կազմակերպությունների աշխատակիցների, արվեստագետների, գործարարների, հասարակական և մշակույթային գործիչների:
ՆԱՄ-ում անցկացվող հատուկ միջոցառումներին կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված հղումներով:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։