×

ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻ «Տարվա եղանակները»

2019-05-15 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունը 2019թ. հրատարակել է նոր ձայնասկավառակ-ալբոմ՝ Էդվարդ Միրզոյանի «Տարվա եղանակները» երգաշարը (ռոմանսների շարք՝ հիմնված չինացի բանաստեղծների քառյակների վրա):

Հրատարակության մեջ ընդգրկված է Էդվարդ Միրզոյանի «Տարվա եղանակները» երգաշարը՝ հիմնված չինացի բանաստեղծների քառյակների վրա՝ Բո Ցզյույ-Իի (772-846թթ.) «Գարունը», Բո Պուի (13-14 դդ.) «Ամառը», Լի Բոյի (701-762թթ.) «Աշունը» և Չժան Կեցզյուի (13-14 դդ.) «Ձմեռը»:

Ալբոմը ներառում է նաև փոքրիկ գրքույկ ՝ ռոմանսների նոտաներով, շարքի վերլուծությամբ, ինչպես նաև երաժշտագետ Դանիել Երաժիշտի հարցազրույցը կոմպոզիտորի հետ:

Ռոմանսների շարքը բացառապես խորհրդանշում է երկու ժողովուրդների բարեկամությունը:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։